▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու մարզում հրազենային վերքով 26-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել

Այսօր՝ մարտի 9-ին, ժամը 17:00-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդրոսկրի միջին երրորդականի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Օձուն գյուղի բնակիչ, 26-ամյա Արթուր Գ.-ն է, ով իրավապահներին հայտնել է, որ Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի հրապարակում լսել է պայթյուն, այնուհետեւ ազդրի շրջանում ցավ է զգացել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more