▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահվան ելքով ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին

Հոկտեմբերի 31-ին, ժամը 21:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր» արձանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ,  վարորդն ավտոմեքենայում արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ին Renault մակնիշի 35 LM 882 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1997 թ. ծնված Հ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի միջնամասի մետաղյա արգելապատնեշին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևոր՝ 1994 թ. ծնված Հաննա Հանթլիին (ԱՄՆ-ի քաղաքացի) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ուղևորը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more