▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահվան ելքով վթար Տավուշում. մեքենայի ղեկին զինծառայող է եղել

Տավուշի մարզում հուլիսի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 19։15-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 35 PV 867 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի «Եղնիկասար» կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շուրջ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։ Այս մասին տհայտնում է  shamshyan.com-ը:

 

 

 

 

 

 

 

 

Վթարի հետեւանքով 1 անձ տեղում մահացել է, 6-ը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել Բերդ քաղաքի հիվանդանոց։ Վիրավորներից երկուսին ձորից դուրս են բերել փրկարարները։

 

 

 

 

 

 

Փաստի առիթով Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի եւ վիրավորների ինքնությունը։

 

 

 

 

 

 

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը վարորդի կինն է, վիրավորները՝ նրա քույրն ու 2 անչափահաս երեխաները, իսկ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more