▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասներ՝ Ալավերդիում ամուսինների և երեխաների մահվան դեպքի վերաբերյալ

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան դեպքի առթիվ:

2019 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13:45-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել են նույն բնակարանի՝ թվով չորս բնակիչներ՝ մահացած վիճակում:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը և բնակարանի զննությամբ հայտնաբերել ամուսիններ՝ Յուրա Իսրայելյանի և Գայանե Ալեքսանյանի, ինչպես նաև նրանց՝ 2002 և 2004 թվականին ծնված անչափահաս երեխաների դիերը:

Դեպքի վայրի զննությամբ արձանագրվել է, որ գազի վառարանը գտնվել է միացված, իսկ գազաազդանշանային անվտանգության համակարգը՝ հոսանքից անջատված վիճակում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more