▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ է՝ գեներալ չես դառնա...Քաղաքացին՝ Վալերի Օսիպյանին


«Սասնա ծռերի» գործով դատական նիստը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է  ամբաստանյալների փաստաբանների՝ նիստին ներկա չգտնվելու պատճառով: 

Դատարանից այսօր բերման ենթարկվեց ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի եղբայրը: Ըստ փաստաբանի, բերման ենթարկելիս դատարանից նրան բռնությամբ են դուրս հանել, իսկ երբ բակում գտնվող փաստաբանները փորձել են նրան օգնություն ցուցաբերել, ոստիկանները հարձակվել են փաստաբանների  վրա ու քաշքշել են նաև իրենց: 

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն  իր ենթականերին հրահանգել է՝ «բոլորին քշեք մայթ»:

Ի դեպ, ներկաներից մեկը Օսիպյանի հասցեին ռեպլիկ է արել՝ ասելով.  «Հանգստացի Օսիպյան, մեկ ա գեներալ չես դառնա»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործով դատական նիստին այսօր ամբաստանյալների եւ ոստիկանների միջեւ բախում գրանցվեց, ինչից հետո ամբաստանյալներից մի քանիսը հեռացվեցին դահլիճից: 

Կարդացեք նաև՝ Օրվա կադրը. ավտոմատներով զինված դիմակավորները` «Սասնա ծռերի» գործով նիստից առաջ

Ոստիկանները քաշքշել են քաղաքացիներին՝ այդ թվում փաստաբաններին

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more