▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկը բլոգ է բացում, մեկը՝ կայք

Ինչպես վարչապետ Կարեն Կարապետյանը կասեր՝  дожили...ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը որոշել է ձեռքի հետ բլոգեր էլ լինել. իր իսկ խոսքով՝  հասցեն կլինի ՌուզաննաՄուրադյանԲլոգՍփոթ.com...

Չեմ ուզում նույնիսկ պատկերացնել,  թե ինչեր է գրելու իր բլոգում տիկին Ռուզաննան, սակայն հետաքրքիր է՝ արդյոք իր կուսակից ընկերուհուն՝ Հերմինե Նաղդալյանին նախանձելո՞վ է որոշել դրսևորվել օնլայն տիրույթում...

Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանը գնել է  haynews.am լրատվական կայքն ու փորձում է այնտեղ «հեղափոխական» փոփոխություններ կատարել: 

Հավելենք, որ Նաղդալյանն այնքան էր տարվել «հեղափոխական»  մտքերով, որ , ինչպես մամուլն էր գրել, այդ  կայքի էջերում քննադատել  էր Հանրապետական կուսակցության հայտնի դեմքերի՝ այդ թվում վարչապետ Կարեն Կարապետյանին:

Թե ինչով է պայմանավորված օնլայն մեդիայի հանդեպ ՀՀԿ կանանց մոտ ծագող սերը դեռ ուսումնասիրության կարիք ունի...Գուցե նրանք որոշել են սեփական բլոգներով ու կայքերով հակադարձե՞ն իրենց հանդեպ քննադատություններին:   

Եթե այդպես է՝ չի բացառվում, որ ՀՀԿ-ական նոր կայքեր ու բլոգներ էլ են բացվեն՝ ասենք՝ ԹունելՀակոբ.am...

Իրոք որ՝ дожили...

 

Ատոմ Գրիգորյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more