▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման պետք է գնան ոչ թե նախկին նախագահները, այլ քննիչները»․ Էդգար Ղազարյան

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում բանավեճի է հրավիրում նախկին նախագահներին.

«Լավ է, որ նախկին նախագահներն իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետևում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն:
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին»:

Համացանցում արձագանքում են Փաշինյանի՝ նախկին նախագահներին ուղիղ եթերում բանավեճի հրավիրելուն:

***

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Նիկոլ Փաշինյանի (Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի) հետ հանդիպման պետք է գնան ոչ թե երեք նախկին նախագահները, այլ քննչական խմբի հատուկ կարևորագույն գործերով երեք գործող քննիչները»։

***

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախկին նախագահների շուքից վախեցողը, էդ նախագահների արածը ջուրը գցողը «բանավեճի» ա հրավիրում նախկին նախագահներին: Մնում ա հասկանալ` Ալիևի անունից ա հրավիրո՞ւմ, թե՞ Հեյդարի: Տենաս ինքն էսքան ժամանակ չի՞ հասկացել, որ նախկին նախագահներն իրա հորը հաղթել են արդեն ու ապագայում նորից են հաղթելու, իսկ իրա հետ բանավիճելու ոչինչ չունեն»:

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Շոուն պետք է շարունակվի կամ սպասվում է նոր թամաշա․ Նիկոլ Փաշինյանը Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել նախկին 3 նախագահներին։ Շոուն շարունակվում է, թամաշան ապահովված է։ Գլուխը քարը, որ ուղիղ եթերում բանավեճին ուշադիր կհետևի Ադրբեջանը, որպեսզի այնտեղ հնչած ելույթները օգտագործի Հայաստանի դեմ։ Սակայն նման «մանրուքները» Նիկոլ Փաշինյանին չեն հետաքրքրում»։

***

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ «դուխով» հրավիրել ես:

Չեն գալու, ոչ թե, որ ասելիք չունեն, այլ, որ բոլորովին իմաստ չկա բանավիճել ազգակործան պատուհասի հետ, ով երկիրը հասցրել է ստորացուցիչ կապիտուլյացիայի:

Արցախն ազատագրած ու ամեն գնով պաշտպանած իշխանությունների առաջնորդներն ինչպե՞ս կարող են իրենց թույլ տալ ու բանավեճի նստել ամբողջ աշխարհի առջև Արցախից հրաժարվածի ու թշնամուն հանձնածի հետ: Լավ կանես անօգուտ շոուներ սարքելու փոխարեն, Հայաստանի հարավին սպառնացող նոր ռազմական ագրեսիայի մասին մտածես, ոչ թե բանավեճերի:

Հ.Գ. Եվ առհասարակ, ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more