Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Շաքարավազի կիլոգրամի գների 85 դրամ տարբերությունը հսկայական է
Ներկայացնում եմ 2 լուսանկար, որոնցից մեկում Իջևան քաղաքի «Ֆրեշ» սուպերմարկետու,մյուսում «Երևան սիթի» սուպերմարկետում շաքարավազի գներն են։ Իջևանի սուպերմարկետում շաքարավազի կիլոգրամի գինը 310 դրամ է, Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետում «Էկոնոմ» տեսակի շաքարավազի գինը 395,սովորականինը` 415 դրամ է։ Գնի առնվազն 85 դրամ տարբերությունը հսկայական է։ Բազմապատկեք այդ թիվը Սամվել Ալեքսանյանին պատկանող խանութների ցանցով իրացվող հարյուրավոր տոննա շաքարավազի կիլոգրամներով,ստացվում է միայն մի ապրանքից Ալեքսանյանի գերշահույթը։ «Նիկոլի թվին» այսպես են թալանում Հայաստանի հպարտ քաղաքացիներին` 3 միլիոն վարչապետերին» ։