▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի էր դիմել 32-ամյա տղամարդ

Ապրիլի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:20-ի սահմաններում նշված կենտրոնի թիվ 3 հատուկ հսկողության բաժանմունքից փախուստի է դիմել Իջևան քաղաքի բնակիչ, 32-ամյա Արման Մանուկյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վերջինս դատարանի որոշմամբ՝ որպես անվտանգության միջոց, տեղավորված է եղել հատուկ հսկողության բաժանմունքում և փախուստի է դիմել զբոսնելու ժամանակ:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more