Ամիրյան փողոցով անցնում էին զբոսաշրջիկներ ու հանկարծ ասֆալտ փռող բանվորներից մեկը մի ավել շպրտեց մայթի մյուս եզրին կանգնած իր գործնկերոջը, այն քիչ էր մնում կպներ զբոսաշրջիկներից մեկին, եթե արագ չթեքվեր, չխուսափեր հարվածից...
Պատկերացրեք ինչ տպավորություն կստանան այդ զբոսաշրջիկները, եթե հատկապես Հայաստանի պատմության թանգարանում կամ որեւէ այլ տեղ լսած լինեն հայ ժողովրդի դարավոր մշակույթի եւ քաղաքակրթության վերաբերյալ...Ինձ թվում է նման ՙՙքաղաքակրթության՚՚ հետ նաեւ այլ տեղերում հանդիպած կլինեն...Դեռ լավ է, որ չլսեն, թե երբ եվրոպացիները ծառերի վրա էին, մենք քաղաքակիրթ էինք եւ մշակույթ ունեինք...
Զրո, մի քոռ կոպեկ էլ չարժի այդ ամենը, երբ նման բաների ես ականատես լինում...Նույնիսկ խորհրդային տարիներին քաղաքացին ավելի կիրթ ու քաղաքավարի էր քան հիմա...
Ընտանիք, ընտանեկան դաստիարակություն, ծնողի անձնական օրինակ, մանկապարտեզ, դպրոց, ԲՈՒՀ, եկեղեցի, աշխատավայր, ի վերջո հասարակություն...Սակայն, ցավոք քաղաքականացված հասարակություն որտեղ եք?... Սա ավելի կարեւոր, լուրջ խնդիր է քան շատ ու շատ բարձրացվող քննարկվող, թմբկահարվող հարցեր...Ժամանակն է, որպեսզի բոլորս դասադուլների, այլ ՙՙէական՚՚ թվացող հարցերի փոխարեն ամենուր լծվենք անհատի, քաղաքացու դաստիարակության սուրբ գործին, այդ դեպքում շատ ու շատ էական թվացող հարցեր ինքստինքյան կլուծվեն...
Ռոբերտ Մելքոնյանի գրառումը
Ֆեյսբուք