▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրբելի 23 հասցեում կառուցվող շենքերը խաթարելու են ընդհանուր միջավայրը

Նարինե Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Օրբելի 23 հասցեի հարակից տարածքում կառուցվում է 35 հարկանի շենքեր։ Շենքեր, որոնք խաթարելու են ընդհանուր միջավայրը։ Խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել եմ սոցցանցերում, «Ինթերնեշնլ Թրանսփարենսիի» կողմից կազմակերպած՝ «Երևանի գերբնակեցման» թեմայով կազմակերպած միջոցառմանը, «Հետք»-ին, Հանրային Ռադիոյին։ Սա հերթական՝ «Պետություն-քաղաքացի» բախումն է, որ տեղի է ունեցել, ու ունենում տվյալ համակարգում։ Երբ արհամարվում է հանրային սեփականությունը, հանրային կարծիքը, և Պետությունը գերակա շահ, կամ պետական սեփականության անվան տակ ինչ ուզում անում է։ Այս երևույթը հնարավոր կլիներ շտկել քաղաքացիական միասնական պայքարի միջոցով, որը ցավալիորեն գոյություն չունի․ բնակիչը առկա Համակարգում չի ձևավորվել որպես ՔԱՂԱՔԱՑԻ։ Ու շուտով, ականատեսը կլինենք միջավայրի հերթական ապականման։

Դիտեք նաև՝ Էս ի՞նչ եք անում, էդ շենքերը քանդելու եմ․ Վարդան Ղուկասյանը՝ «Ռենշին»-ի մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more