▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության կողմից որոնվող 24-ամյա երիտասարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Երեկ՝ հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է ցած նետվել:

shamshyan.com-ն է գրում և նշում, որ դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր Հրազդանի կիրճից՝ պոլիտրավմա ախտորոշմամբ անգիտակից վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել երիտասարդ տղայի, որտեղ ժամը 00:35-ի սահմաններում՝ վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացածը 24-ամյա Մ.Գ.-ն էր, ով ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more