▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադրություն. ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձանց, խնդրում ենք հայտնել ՔԿ

 

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձանց ինքնությունը։

 

Ըստ հաղորդման՝ ոստիկանը բանկոմատից վերցրել է այլ անձի կողմից թողած բանկային քարտը և խոշոր գումար հափշտակել

 

2018թ. մայիսի 10-ին հաղորդում է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենայի դուռը և գողացել քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, նույնականացման քարտ և բանկային քարտեր: Պարզվել է, որ մայիսի 10-ին գողացված բանկային քարտով կատարվել է գումարի կանխիկացման փորձ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 324-րդ հոդվածի 1-ին մասի, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների` գողացված բանկային քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

 

Image result for բանկային քարտ

 

 

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու և նրանց մոտ այլ քաղաքացու բանկային քարտի հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

 

 

 

 

 

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more