▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Հուլիսի 19-ին, ժամը 21:09-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան հատվածի 15-րդ կմ-ին «Mercedes-Benz ML» մակնիշի 99 RF 899 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ջ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել: Վարորդ Ա. Ջ.-ը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1985 թ. ծնված Տ. Պ.-ը և 1990 թ. ծնված Ա. Հ.-ը շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից, հանձնել Վանաձորի շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more