▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական վթար Երևանում. մահացածի դին դուրս են բերել ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. վիրավորների մեջ երեխա կա

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. 37-ամյա վարորդը Volkswagen-ով մխրճվել է MAN քարշակի մեջ. մահացածի դին դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի բնակիչ՝ 37-ամյա Սարգիս Մարտիրոսյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 34 CP 334 համարանիշի ավտոմեքենայով Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 21/5 հասցեի դիմաց բախվել է աջ մայթեզրին կայանված Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Արամայիս Գրիգորյանին պատկանող MAN մակնիշի 35 FV 197 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ի ուղևորուհի՝ 58-ամյա Նարինե Մարտիրոսյանը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենեյից մեծ դժվարությամբ դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները։

Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբերը։ Իսկ 29-ամյա Լիլիթ Հարությունյանը և 9-ամյա Արմինե Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more