Facebook-ում բուռն քննարկումներ էին ծավալվել օգտատերերից մեկի` Ռուբեն Ղազարյանի այն գրառման շուրջ, թե Ինգա և Անուշ Արշակյանների «Մենք ենք, մեր սարերը» տեսահոլովակում Ինգայի զգեստին պատկերված է Թուրքիայի դրոշը:
«Ինձ վրդովեցնում են նման հայտարարությունները, օդից վերցված ենթադրությունները, այդ պնդումը պարզապես անհեթեթություն է»,-Asekose.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ խոսակցություններին` նշեց երգչուհի Ինգա Արշակյանը:
Արշակյան քույրերի պրոդյուսեր Արթուր Ասատրյանն էլ մեզ հետ զրույցում իր հերթին նկատեց, որ ամեն մարդ տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել.
«Մարդիկ հաճախ տեսնում են մի բան, որ չկա: Արշակյան քույրերը ողջ աշխարհում հայ երգի դեսպաններն են, ինչպե՞ս կարող է նրանցից որևէ մեկի զգեստին հայտնվի թուրքական դրոշը»,-նշեց պրոդյուսերը` հավելելով, որ ով նման բան է նկատում, թուրքական դրոշը հենց նրա ճակատին է պատկերված: