«Ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, առավել ևս այն պայմաններում, որ այդ միջադեպը նաև ինձ է վերաբերում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: «Եթե հանրությունն ընդհանուր խնդիր է տեսնում, և վստահ եմ՝ տեսել է, իհարկե, ինձ համար բացարձակ խնդիր չէ հանրությունից ներողություն խնդրելը: Ես պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից, եթե հանրությունն իմ որևէ գործողությունում խնդիր է տեսնում, դա ինձ համար բավականին հաճելի իրավիճակ է»,- նշեց Քյարամյանը: Արձագանքելով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ այդ թեմայով զրույց ունեցե՞լ է, ՔԿ ղեկավարը պատասխանեց՝ «ոչ»: *** Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև հարցին, թե ի՞նչ խաչ է կրում իր ձեռքին: «Սովորական խաչ է»,- ասաց նա: Անդրադառնալով դիտարկմանը, թե ըստ տարածվող լուրերի՝ իր ձեռքին հանցագործ աշխարհից ուղարկված խաչ է, Քյարամյանը պատասխանեց. «Չէ, Տաթևի վանքում պատրաստված խաչ է»: «Իսկ որքա՞ն են խաչը և «ոտքից գլուխ արա ես» արտահայտությունը համատեղելի»,- այս հարցից հետո Քյարամյանը դադարեց պատասխանել լրագրողների հարցերին: |
Դիտեք նաև՝
***