▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետական պաշտոնյայի հայրը, որը 12 տարի եղել է հետախուզման մեջ, Ձորաղբյուրում հայտնաբերվել է մահացած

Երեկ՝ հունվարի 6-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

shamshyan.com-ն է գրում և նշում, որ ոստիկանները պարզել են, որ մահացածը 60-ամյա Սաղաթել Սաղաթելյանն էր, որը հաշվառված է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում:

Դատաբժշկի կողմից դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ս. Սաղաթելյանին մահացած հայտնաբերել է նրա 36-ամյա որդին՝ Տիգրան Սաղաթելյանը, որը աշխատում է Երևանի քաղաքապետարանի ջրային կառույցների փոխտնօրեն, իսկ մահացած Ս. Սաղաթելյանը 2008 թվականից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր․օր-ի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ), 266 հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցներ, հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) և 272 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի գործածմամբ հակելը, կամ ներգրավելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, և խաբեությամբ) մեղադրանքներով: Աղբյուրի տեղեկություններով՝ նշված քրեական գործը հարուցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more