▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ից պարզաբանում են, թե ինչու՞ հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել աշխարհի բանակային առաջնությանը

***

«Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել է ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, որի արդյունքում ընտրվել է այն հավաքական թիմը, որը ներկայացնելու է ՀՀ ԶՈՒ-ն»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության ֆիզպատրաստության բաժնի սպորտ-մասսայական աշխատանքների բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արման Դավթյանը՝ ի պատասխան այն հարցի, թե «մեծ աղմուկ բարձրացավ մեր լավագույն ըմբիշների՝ ըմբշամարտի աշխարհի բանակային առաջնությանը չմասնակցելու վերաբերյալ, ինչպե՞ս է ընտրվել կազմը և ինչո՞ւ չեն ընտրվել նրանք, ովքեր պոտենցիալ մեդալակիր կարող էին լինել»: «Այլ մարզիկների մրցաշարին ներգրավվելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ»,- նշեց Դավթյանը՝ հավելելով, որ առաջնությանը ներկայացող ՀՀ ԶՈՒ հավաքական թիմում ընդգրկված են հիմնականում մարզական վաշտի ժամկետային զինծառայողները, ովքեր նույնպես հանդիսանում են բավականին բարձր վարպետություն ունեցող մարզիկներ և կարող են ձեռք բերել մեդալներ:

Հիշեցնենք, որ  ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը հայտարարել էր․ «Բանակային խաղերին միտումնավոր չեն ներկայացնում մեր ուժեղագույն ըմբիշներին, որ Մարզահամերգայինում ծածանվի Թուրքիայի դրոշը»։

 

ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության ֆիզպատրաստության բաժնի սպորտ-մասսայական աշխատանքների բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արման Դավթյանը լքեց ասուլիսի սրահը՝ բավարար պատասխաններ չտալով լրագրողների հարցերին:

Ավելի վաղ, արձագանքելով հարցին՝ «մեծ աղմուկ է բարձրացել մեր լավագույն ըմբիշների՝ ըմբշամարտի աշխարհի բանակային առաջնությանը չմասնակցելու վերաբերյալ, ինչպե՞ս է ընտրվել կազմը և ինչո՞ւ չեն ընտրվել նրանք, ովքեր պոտենցիալ մեդալակիր կարող էին լինել» հարցին, ՊՆ պաշտոնյան ասել էր. «Այլ մարզիկների մրցաշարին ներգրավվելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ... Առաջնությանը ներկայացող ՀՀ ԶՈՒ հավաքական թիմում ընդգրկված են հիմնականում մարզական վաշտի ժամկետային զինծառայողները, ովքեր նույնպես հանդիսանում են բավականին բարձր վարպետություն ունեցող մարզիկներ և կարող են ձեռք բերել մեդալներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more