▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանը խոստովանեց. 48 երթուղու տերերի դիմումով թանկացրել են ամբողջ տրանսպորտը

Երևանի քաղաքապետարանը քիչ առաջ վերջապես իր կայքում հրապարակեց հուլիսի 19-ին ընդունած և մինչ այժմ հույժ գաղտնի պահվող որոշումը` քաղաքային տրանսպորտի ուղեվորավարձի թանկացման վերաբերյալ:

Նախապես նշենք, որ այդ որոշման մեջ ուղեվարձի փոփոխության հիմնավորումներն ու տնտեսական հաշվարկները բացակայում են: 

Քաղաքապետարանը միայն նշում է, որ որոշում կայացնելիս ղեկավարվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության օրենքի «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ, 83-րդ և 84-րդ հոդվածներով, ինչպես նաև ուղևորափոխադրում իրականացնողներից ստացված գրություններով և մրցութային հանձնաժողովի նախկինում կայացրած որոշումներով:

Ի դեպ, տրոլեյբուսի ուղեվարձի թանկացումն, ըստ այդ որոշման, կատարվել է Երևանի ենթակայության «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ գրության հիման վրա: Իսկ ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեվարձը թանկացել է, որովհետև այդ հարցով քաղաքապետարան են դիմել 48 երթուղի սպասարկող ընկերություններ:

Ավելորդ չէ նշել, որ ըստ քաղաքապետարանի կայքում հրապարկված պաշտոնական տեղեկատվության, մայրաքաղաքում այսօր շահագործվում է 42 ավտոբուսային երթուղի, որոնք տնօրինում են 13 մասնավոր կազմակերպություններ և «Ավտոբուս» ու «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ները։

Իսկ միկրոավտոբուսային 95  երթուղիները տնօրիում է 43 մասնավոր կազմակերպություն։

Փաստորեն, ստացվում է, որ 137 երթուղիներից միայն 48-ի գրությունների հիման վրա քաղաքապետարանը որոշել է թանկացնել Երևանի ամբողջ տրանսպորտը:

Քաղաքապետի այս որոշումները մեկ անգամ ևս փաստում են, որ հասարակական տրանսպորտի ոլորտում ոչ միայն ազատ մրցակցություն չկա, այլև այս դաշտն ընդհանրապես ազատականացված չէ և կառավարվում է մեկ կենտրոնից, միանձնյա ընդունվող որոշումներով:

 

Նելլի Դանիելյան

pastinfo.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more