Քաղաքային իշխանության բարեփոխված և հարմարավետ ուղևորափոխադրումը արդյո՞ք սա է։ Հիմնական խնդիրները թողած, ՔՊ-ն զբաղված է ժողովրդին թալանելով, թանկացնելով հասարակական տրանսպորտը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
***
Երևանի «Մետրոպոլիտեն» -ի կայարաններում ահա այսպիսին է իրավիճակը հենց այս պահին, որը փաստ է խայտառակ կառավարման ու քաղաքային գործող իշխանության ձախողման մասին։
Նման սպասարկումը արդեն իսկ խայտառակություն է, գումարած եռակի անգամ թանկացող տոմսը, դրան էլ հավելած` QR-ով վճարումը, որը ոչ բոլորին է հասու` հատկապես անչափահաս ուսանողներին ու թոշակառուներին։
Սա այն իրողությունն է, որը բերել է ՔՊԿ-ն։
Լավ, ինչքա՞ն կարելի է ծաղրել այս մոլորված ժողովրդին...
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից
***
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Չբարեփոխված տրասպորտը ողջունում է ձեզ… |