▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ականները հարկատուների հաշվին իրենց համար աշխատավարձ ու պարգևավճար են գրում». Արա Պապյան

Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ականները լավ են դզվել։ Առաջ պետական պաշտոնյաները պիտի զանազան հանցանքների ու զանցանքների, ամեն տեսակ խորամանկությունների դիմեին, գիշերները վախից ու խղճի խայթից չքնեին, անընդհատ թուք ու մուր ուտեին, որպեսզի ամսական մի 2–3 հազար դոլարի չափ եկամուտ ապահովեին իրենց համար։ Հիմա ՔՊ-ականները դրա կրկնապատիկն ու եռապատիկը հարկատուների հաշվին իրենց համար որպես աշխատավարձ ու պարգևավճար են գրում և հենց այդ նույն հարկատուներին բարոյականության դասեր տալով, շվշվացնելով ու մտքում նրանց վրա ծիծաղելով՝ անհոգ ապրում են։ Իբր ազնվագույն հեղափոխականներ են։

info@asekose.am/095519696
Հասարակություն more