▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում 29-ամյա հայազգի ծանրամարտիկ, Եվրոպայի երկակի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանին մահացած են գտել

 

900107

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Գորյաչիյ Կլյուչ քաղաքում մահացած են գտել ռուսաստանցի ծանրամարտիկ, Եվրոպայի երկակի չեմպիոն, հայազգի Սերգեյ Պետրոսյանին, այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով տեղի քաղաքապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկությանը։

Նշենք, որ 29-ամյա մարզիկն օրեր առաջ դուրս էր եկել տանից և չէր վերադարձել, նրա մարմինը հայտնաբերել են գետում։ Պետրոսյանի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուր՝ a1plus.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more