▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում խոշոր վթարի ենթադրյալ մեղավոր հայ վարորդն ազատամարտիկ է, որդին` զոհված

Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարի գործով ենթադրյալ մեղավոր Հրաչյա Հարությունյանը Ռուսաստան էր մեկնել մեկ տարի առաջ բանակում մահացած 21-ամյա որդու շիրմաքարի համար գումար վաստակելու:

НТВ-ին տված հարցազրույցում նրա եղբայր Արթուր Հարությունյանը ,խոսելով այս մասին նշել  է, որ  եղբայրը վթարի ընթացքում ամեն բան արել է, որ ոչ մեկին ոչինչ չպատահի, սկայն չի ստացվել, ամենայն հավանականությամբ արգելակները չեն աշխատել:

46-ամյա Հրաչյա Հարությունյանը   ազատամարտիկ է,  պատերազմի տարիներին կանտուզիա է տարել, Երևանում ունի կին, աղջիկ, թոռ և տարեց հայր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more