Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները ու դրանց մասին համացանցի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ:
Հաղորդումը վարում է Անի Միրաքյանը:
Դիտեք Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը նաև ATV-ի կիրակնօրյա եթերում` 16.45-ին, կրկնությունը` երկուշաբթի` 11.45-ին:
Այս թողարկման թեմաները`
Շաբաթվա համբույրն ու հարցադրումը:
Պատգամավորները սիրում են խաղալ նիստերի ժամանակ: Նրանցից ոմանք, քվեարկության ժամանակ, գործընկերների կոճակներով են խաղում, մյուսները` սեփական համակարգչով:
Ոչ թե ուղղիչ են, այլ պատժիչ: Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում խնդիրները բազմաթիվ են. թեմայի շուրջ զրուցում ենք քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանի հետ:
Շաբաթվա չմոռացվող մտքերն ու չմարող կրքերը:
Երեք երեխաների մայր Նունե Սարգսյանի դաժան սպանությունը Տյումենում ցնցել էբոլորին: Ծննդյան օրը պիցցայի ռուս առաքիչը թալանել ու դանակի 40 հարված է հասցրել 26 ամյա հայուհուն:
Մանկական երազանքներ` Գյումրիում ու Իգդիրում` ֆիլմի և գովազդի միջոցով: Գյումրեցի երեխաները ցանկանում են գտնել իրենցից գողացված մանկությունն, իսկ թուրքերն իրենց գովազդում ցուցադրում են մեզնից գողացված Արարատը: