Azatutyun.am-ը հաղորդում է, որ Դոնեցկի «Շախտյոր»-ի ղեկավարությունը կոչ է անում Հենրիկ Մխիթարյանին վերադառնալ թիմ և մասնակցել ռուս - ուկրաինական միասնական մրցաշարի խաղերին, մինչև կավարտվեն նրա` այլ թիմ տեղափոխվելու հարցի շուրջ ընթացող բանակցությունները: Երեկ երեկոյան «Սպարտակ» - «Շախտյոր» հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ուկրաինական ակումբի գլխավոր մարզիչ ռումինացի Միրչա Լուչեսկուն:
«Դա իհարկե նրա որոշումն է և նրա ցանկությունը, սակայն ես կարծում եմ, որ Մխիթարյանը մեծ սխալ է գործում: Հենրիկը խաղում է մի թիմում, որն ամեն տարի պայքարում է չեմպիոնության, գավաթի, Չեմպիոնների լիգայի համար: Նա պետք է գնահատեր այդ հանգամանքը: Ողջ թիմն էր օգնում Մխիթարյանին, որպեսզի նա հաճախակի հայտնվի մրցակցի տուգանային հրապարակում և գոլ խփի», - հայտարարեց Լուչեսկուն` պնդելով անգամ, թե Մխիթարյանին երբեմն հնարավորություն է տրվել մարզադաշտ դուրս գալ վնասվածքով: «Դրանով ես ցանկանում էի օգնել Մխիթարյանին, որպեսզի նա դառնա առաջնության լավագույն ռմբարկուն», - ասել է Լուչեսկուն:
Առավել մանրամասն ` այստեղ