▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևան քաղաքում 47-ամյա դուստրը փորձել է խեղդամահ անել մորը

Երեկ՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։

shamshyan.com –ի փոխանցմամբ՝ նշված հասցե են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր կարողացել են քաղաքացիների օգնությամբ տան մեջ կանխել նույն տան բնակչուհի՝ 47-ամյա Ծովինար Խ.-ի կողմից իր մոր՝ 81-ամյա Տիգրանուհի Գ.-ին խեղդամահ անելու փորձը։

Նշվում է, որ դուստրը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ննջասենյակում ցուցաբերել է ագրեսիվություն, հարձակվել մոր վրա, ձեռքերով հարվածել նրա գլխի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև փորձել է պարանոցը սեղմելով՝ խեղդամահ անել մորը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more