▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենգավիթում հնչել են կրակոցներ. ԲԿ է տեղափոխվել «Շակալ» մականվամբ 35-ամյա տղամարդ

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում Երեւանում հնչած կրակոցների եւ սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ Շենգավիթի քննչական բաժնի խումբը դեպքից 1 օր անց այցելել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել էր կրակոցի արդյունքում հրազենային վնասվածք ստացած Երեւան քաղաքի Եղբայրության 24 շենքի բնակիչ՝ 35-ամյա Ռուդոլֆ Մելոյանը։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ վիրավորը հիվանդանոցից իր կամքով դուրս է գրվել՝ բժիշկներին հայտնելով, որ ինքը իրեն լավ է զգում ու հետագա բուժումը ցանկանում է անցկացնել տնային պայմաններում, մինչդեռ դեպքի օրը հիվանդանոց այցելած իրավապահներին բժիշկը հայտնել է, որ նա ի վիճակր չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիճակը ծանր է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Մելոյանը իր շրջապատում հայտնի է «Շակալ» մականվամբ, քանի որ նրան ճանաչողները, ովքեր դեպքի վայրում հրաժարվում էին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Իմացանք, որ կրակոցներ է եղել, մտածեցինք՝ թեթև բանա, բայց հետո իմացանք, որ քաղաքացիական ավտոյով Ռուդոլֆին տեղափոխել են հիվանդանոց։ Իսկ ուշ թե շուտ, ինչ-որ մեկը նրա նկատմամբ նման բան էր անելու, քանի որ սաղ թաղն էլ գիտի, թե նրան ինչի համար են «Շակալ» անվանում՝ նկատի ունենալով «Մաուգլի» հայտնի մուլտֆիլմի Շակալի հերոսին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more