▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիսիանում 18-ամյա աղջիկը պապիկի մահվան տարելիցին վթարի է ենթարկվել ու մահացել

1in.am-ը գրում է. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Մերուժան Մուրադյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հուլիսի 21-ին, ժամը 19-ն անց 10 րոպեին 44-ամյա Մերուժան Մուրադյանը, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, վարել է իր անձնական օգտագործման «Ֆորդ Տրանզիտ» մեքենան:

Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում նա թույլ է տվել ՃԵԿ համապատասխան կետերի ու օրենքի պահանջներին հակասող գործողություններ՝ գերազանցելով տվյալ ճանապարհահատվածում թույլատրելի առավելագույն արագությունը՝ աջ շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողային հատվածով հարվածել է ճանապարհին կից քարե պարսպին, ապա առաջ գնալով՝ մեքենայի դիմային հատվածով բախվել է հողաթմբին, կողաշրջվել է, որի հետևանքով 18-ամյա ուղևոր Շուշան Ա.-ն գլխուղեղի վնասվածք է ստացել և հուլիսի 25-ին հիվանդանոցում մահացել է:

Մերուժան Մուրադյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:

Մերուժան Մուրադյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու հայտնել է, որ դեպքի օրը՝ 2017 թվականի հուլիսի 21-ին իրենց գյուղում մասնակցել է համագյուղացի Հովհաննես Ա.-ի հոր՝ տուժող Շուշանի պապիկի մահվան տարելիցի արարողությանը: Գյուղի մշակույթի տանը օղի է խմել:

Ժամը 16-ի սահմաններում Շուշանի ու նրա ծնողների հետ իր «Ֆորդ» մեքենայով սպասքը մշակույթի տանից տեղափոխել է նրանց տուն: Այնտեղ կրկին սեղան են նստել: Այս անգամ ուրախ բարեմաղթանքներ են հնչել՝ Հովհաննես Ա.-ի որդու ամուսնության ու դստեր՝ Շուշանի՝ համալսարան ընդունվելու առթիվ: Ինքը կրկին օղի է օգտագործել:

Հացկերույթի ժամանակ զանգել է իր եղբայրը, խնդրել է, որ նրա տան բանալիներն ինքը շտապ տանի Սիսիան: Բայց ինքը մերժել է՝ ասելով, թե խմած է:

Քիչ անց զանգել է Սիսիանի բնակիչ Աշոտ Հ.-ն, ով եղբոր տունը գնելու նպատակով ցանկանում էր այն լուսանկարել: Ինքը նրան խաբել ու ասել է, թե Սիսիանի ճանապարհին է:

Դրանից հետո դուրս է եկել Հովհաննեսի տանից: Շուշանը խնդրել է, որ մեքենայով նրան տանի գյուղի մշակույթի տուն՝ պետք է սկուտեղները վերադարձներ:

Ինքը Շուշանին չի մերժել:

Տեսել է, որ Շուշանի մայրը պատուհանից դստերն է տվել սկուտեղները: Շուշանը նստել է իր մեքենայի առջևի աջ նստատեղին:
Միասին նախ գնացել են իր տուն, վերցրել են եղբոր՝ Սիսիանում գտնվող տան բանալիները:

Ճանապարհին՝ գյուղի խաչմերուկում, ինքը Շուշանին առաջարկել է իջնել մեքենայից, ասել է, որ ինքը շտապում է՝ պետք է շտապ Սիսիան հասնի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more