▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանության փորձ Կոտայքի մարզում. անչափահաս տղան փորձել է խեղդամահ անել հոր 26–ամյա կնոջը

Երեկ՝ մարտի 9-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության հետաքնննչական և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սպանության փորձ կատարելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Հրազդանի բաժի են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 17-ամյա Կարեն Ս.-ին:

shamshyan.com-ի է տեղեկություններով ժամը 17:30-ի սահմաններում, Հրազդան բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, պարանոցի ճմլման մասնակի ակոս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչուհի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ տեղափոխվածը նույն մարզի բնակիչ, 26-ամյա Սուսան Մ.-ն է:

Հիվանդանոցում Սուսան Մ.-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր ամուսնու որդին՝ Կարեն Ս.-ն, գյուղի իրենց տանը պահանջել է իր իրերը հավաքել և տնից հեռանալ:

Այդ ժամանակ Կարեն Ս.-ն հետևից մոտեցել է և էլեկտրական հոսանքի լարը գցել է իր պարանոցին, փորձելով խեղդել ու տեսնելով, որ Սուսան Մ.-ն ուշագնաց է եղել, նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի:

Կասկածյալ Կարեն Ս.-ն ոստիկանության Հրազդանի բաժնից տեղափոխվել է քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Նախաքննության շահերից ելնելով, դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ չենք հայտնում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more