▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանություն Արարատի մարզում դանակի 4 հարվածով 28-ամյա երիտասարդին սպանողը 27-ամյա համագյուղացին է

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածների հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Իսրայելյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Վերին Արտաշատ-Բերդիկ գյուղերի խաչմերուկից: Նրան սպանելու կասկածանքով Արտաշատի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են համագյուղացի, 27-ամյա Ցոլակ Սիմոնյանին, ով տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:

Սպանություն կատարելու կասկածանքով Ց. Սիմոնյանը ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ստեփանյանի որոշմամբ ձերբակալվել է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, սպանվածի մարմնի վրա կա դանակի 4 հարված:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more