▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սպարապետն ասում էր՝ կգան թուրքի լամուկներ, կասեն՝ հնարավորություն չունենք կռվելու». Նարեկ Մալյան

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «1999 թվականի փետրվարի սկզբին Վազգեն Սարգսյանը եկավ Մարգարա, որտեղ ես ծառայում էի ու ասեց.
- Կգան թուրքի բոզի տղաներ, ովքեր կհամոզեն, որ մենք ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանի դեմ կռվելու, բայց դու չհավատաս թուրքի լամուկներին…
Ես Վազգենին խոստացա, որ չեմ հավատա թուրքի լամուկներին ու կկռվեմ մինչև վերջին շունչս»:

***

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Ի՞նչ ուղերձ է հղում սահմանին կանգնած զինծառայողին այն մարդը, ով լինելով Փաշինյանի մերձավոր զինակիցն ու Երկրապահի ղեկավարը, ասում է`«ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետև մենք որևէ հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվել»:

Այն մարդը, ում հրամանատարությամբ, այսօր էլ մարտական դիրքերում հերթապահություն է կրում ԵԿՄ-ն, հայտարարում է, որ դիմադրելու, պայքարելու ձև ու իմաստ չկա, ճիշտն ադրբեջանական պայմաններով հերթական կապիտուլյացիային գնալն է:

Իշխանության մեջ այդպիսի կարգավիճակ ունեցողի կողմից նման հայտարարությունը ծանր հարված է մեր պաշտպանողականությանն ու ամենօրյա ռեժիմով ծառայող, քրտինք թափող մեր զինծառայողին:

Սա նաև պատասխանն է Անդրանիկ Քոչարյան-Գագիկ Մելքոնյան անբաժան զույգի այն հայտարարություններին, թե զենք ենք գնում, «ամրոց» կառուցում, օրուգիշեր աշխատում:

Փաստորեն, ըստ Սասունի, լրիվ անիմաստ է այդ ամենը կամ ինքնախոստովանություն է, որ այս 7 տարիների ընթացքում անվտանգության համակարգում իշխանությունը տապալվել է և իրականում, որևէ լուրջ պաշտպանական համակարգ չի կառուցվել:

Ավելին, բանակի ալան-թալանի հետ կապված ձևակերպումներն էլ ամբողջությամբ տեղավորվում են փաշինյանական իշխանության տրամաբանության մեջ, որովհետև ըստ Միքայելյանի, 6-7 տարում և հատկապես 44-օրյա պատերազմից հետո, իշխանությունը զինված ուժերի վերականգնման և մարտունակության համապատասխան մակարդակին հասցնելուն ուղղված որևէ լուրջ քայլ չի արել:

Ի դեպ, այդ միտքն արտահայտելու պահին, կողքից ինչ-որ մեկը գոռում էր` «երկիրը ծախեցիք», ինչին ի պատասխան Սասուն Միքայելյանը հազիվ էր իրեն զսպում:

Ինչ վերաբերվում է հոկտեմբերի 27-ի բացահայտումների մասին հայտարարություններին, դրա բացահայտված չլինելու չլինելուն, ապա երբ սրա մասին խոսում է 7 տարի իշխանություն ունեցող անձը, ապա սա ուղիղ մեղադրանք է Փաշինյանին, որն նա կա´մ ստել է, երբ ասել է, որ գործը բացահայտված չէ, կա´մ չունի շահագրգռվածություն, դա բացահայտելու ուղղությամբ գործելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more