▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սպասելի է, որ ՔՊ-ն պաշտոնանկ կանի բոլոր այն համայնքապետերին, որոնք ՔՊ-ից չեն»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում, կարող է տեղի ունենալ նաև Հայաստանում՝ հաջորդ ընտրություններում:
Դրա հիմքը արդեն դրվում է, և այն տեղերում, որտեղ ՔՊ-ն պարտվել է, ջախջախվում է տեղական ինքնակառավարումը:
Գորիսի, Ալավերդու, Գյումրիի դեպքերը դրա ապացույցն են:
Սպասելի է, որ առաջիկայում ՔՊ-ն պաշտոնանկ անի բոլոր այն համայնքապետերին, որոնք ՔՊ-ից չեն:
Քրեական գործեր միշտ էլ կարելի է կարել, եթե չափերի մեջ չմնան»:

***

Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Սպասվում է, որ ավագանու «Բալասանյան» խմբակցության անդամները վայր կդնեն մանդատները։

Ասում են՝ Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն ԱԺ պատգամավոր, ՔՊ-ի Գյումրու կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանն է։

***

ՀՀ ԿԸՀ-ն հայտնում է. «Տեղեկացնում ենք, որ Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն այսօր ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի, պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ:
Թափուր մանդատների հարցին թիվ 31 ԸԸՀ-ն կանդրադառնա նոյեմբերի 1-ին՝ 18:00-ին հրավիրված նիստին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more