Արդեն տեղեկացրել էինք, որ Ստավրոպոլում դաժան հաշվեհարդար են տեսել հայ գործարար Խաչատուր Ղազարյանի ընտանիքի հետ՝ սպանելով նրա երկու երեխաներին՝ 11-ամյա Լիանային և 16-ամյա Արսենին ու վիրավորելով կնոջը՝ Թամարային:
Գործարարը այս դեպքից հետո ցավով նշում է, որ իրեն չգիտես ինչու կասկածում են կատարվածի մեջ. փորձագետները նրա մաշկից նմուշ են վերցրել, որպեսզի ստուգեն վառոդի առկայությունը:
Lifenews-ի փոխանցմամբ գնդակն ուղղված է եղել գործարարին, սակայն այդ օրը երեխաները խնդրել էին մնալ հյուրասենյակում, որպեսզի հեռուստացույց դիտեին: