▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեր-Պետրոսյանի ելույթներում ու հոդվածներում «զիջել» բառ չկա, կա «փոխզիջում»

Երեք տեսակի մարդիկ են Տեր-Պետրոսյանին որպես «զիջող» ներկայացնում. 
1. Մարդիկ, ովքեր հենց իրենք են օր ու գիշեր զիջողականությունից խոսում, 
2. Մարդիկ, ովքեր ընդհանրապես քաղաքականությունից բան չեն հասկանում ու ոչ մի բանից տեղյակ չեն, 
3. Մարդիկ, ովքեր օր ու գիշեր խոսում են անզիջողականությունից, բայց երբ այլընտրանք ես ցանկանում լսել, նրանք կամ լռում են, կամ էլ հեքիաթային վերջաբաններ հիշեցնող առասպելներ են ներկայացնում:

Նախևառաջ փաստենք այն, որ Տեր-Պետրոսյանի ելույթներում ու հոդվածներում «զիջել» բառ չկա, կա «ՓՈԽԶԻՋՈՒՄ», կամ, ավելի ճիշտ, «ՈՂՋԱՄԻՏ փոխզիջում» բառերը: Իսկ թե «փոխզիջում» ու «զիջում» բառերի իմաստների մեջ ի՞նչ տարբերություն կա, դա թող ամեն մեկը իր մեջ վերլուծի: 1998թ.-ին էլ փոխզիջման ողջամիտ այլընտրանք չէր առաջարկվում: Որպես ամենալուրջ այլընտրանք առաջարկվում էր «փոխզիջման կգնանք այն ժամանակ, երբ ստպված կլինենք» կարծիքը:
2008թ.-ին մի առիթով առաջին նախագահը իր համոզմունքները բացատրել ա հետևյալ կերպ` «Ինձ համար շատ կարևոր կլիներ, որ այս երկու հոսանքներն էլ շատ հզոր լինեին մեր հասարակության մեջ: Երկու հոսանքներն էլ, այսինքն` փոխզիջումային և անզիջումային լուծումների տարբերակների կողմնակիցների հոսանքները: Ես մի քիչ հիասթափված եմ նաև: Այս երկարատև դադարի ժամանակ մաքսիմալիստները պիտի ընդվզեին: Բայց ես հասկանում եմ, թե դա ինչու տեղի չի ունենում, որովհետև Ղարաբաղից այդ ստիմուլը չկա: Դա տեղի չի ունենում այդ պատճառով: Եթե լիներ Ղարաբաղի ստիմուլը, այդ ստիմուլը գուցե ինձ էլ ստիպեր գալ այդ դիրքորոշման»:

Հարութ Ուլոյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more