▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թերևս Միքայել Մինասյանի բնութագրումը ճշգրիտ էր, երբ նշում էր, որ պետությունը կառավարվում է ՀԺ-ի տրամաբանությամբ

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Լրագրող, քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը գրում է. 

Թերևս Միքայել Մինասյանի բնութագրումը ճշգրիտ էր, երբ նշում էր, որ պետությունը կառավարվում է Հայկական Ժամանակի տրամաբանությամբ։

Կառավարման համակարգի և արտաքին քաղաքականության հիմքում դրված է օդում պտտվող լուրերի և հավաստի աղբյուրների մշակույթը, իսկ հանրային կյանքը կառուցվում է ծնվող և մահացող լրատվական վերնագրերի փիլիսիփայությամբ։

Կարդացեք նաև՝ Մենք գործ ունենք ոչ թե «Հավաստի Աղբյուրի» հետ, այլ՝ Մեխի Գլխի. Լեւոն Զուրաբյանը՝ ՀԺ-ի հրապարակման մասին

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող  armtimes.com-ն այսօր գրել էր. «Միջազգային և տարածաշրջանի լարվածության պայմաններում հաճախ իսկապես դժվար է գույքագրել Հայաստանից Ադրբեջանի կոնկրետ պահանջները: Բայց եթե գնանք գույքագրման ճանապարհով, կարող ենք ասել, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ:

Դրանք հետևյալն են.

  1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում
  2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
  3. Միջանցք Հայաստանի տարածքով
  4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)
  5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Պետք է հաշվի առնել, որ վերը նշված հարցերը թվարկված են՝ ըստ սադրիչ գործողությունների հնարավորության, թե որքանով դրանք կարող են Ադրբեջանի կողմից օգտագործվել Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանքներ կազմակերպելու համար:

Սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է հասցեագրել այս հարցերը: Հասցեագրել՝ տվյալ դեպքում նշանակում է կա՛մ բավարարել պահանջները, կա՛մ գտնել փոխզիջում, կա՛մ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Կամ՝ գտնել այլ տարբերակ:

Այս հրապարակումը կարելի է համարել նաև պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե իրենք չունեն ամբողջական տեղեկատվություն բանակցային գործընթացների մասին: Հաջորդիվ կանդրադառնանք հարցին, թե ինչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն» :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more