ներկայացնում ենք հերթական կարծիքը Լարս ֆոն Թրիերի սկանդալային «Նիմֆոմանուհի» (Нимфоманка) դրամայի վերաբերյալ` հիշեցնելով, որ ֆեյսբուքյան գրառումները մենք չենք խմբագրում և ներկայացնում ենք այնպես, ինչպես գրել են հեղինակները:
Հարգելիներս, կամ երևի այսպես՝ հարգելի հայ ժողովուրդ, ովքեր «Նիմֆոմանուհի» ֆիլմը համարում են զուտ պոռնոգրաֆիա, ու անհամբեր ինտերնետը քրքրում են այն թեկուզ շատ վատ որակով քթնելու հույսով, ասեմ որ ձեզ մեծ հիասթափություն է սպասվում: Ճիշտ է ես էդ ֆիլմը չեմ տեսել բայց անպայման նայելու եմ: Նայելու եմ ոչ թե նրա համար, որ այն պոռնո տեսարաներ է (եւ անկեղծ ասած չեմ էլ պնդում, որ ես սուրբ եմ) պարունակում այլ նրա համար, որ բավականաչափ լավ ծանոթ եմ Տրիերի ֆիլմերին, որպեսզի հասկանամ, որ Տրիերը պոռնոֆիլմերի ռեժիսոր չի առհասարակ! Նա ցույց է տալիս մի բան՝ նկատի ունե նալով լրիվ մեկ այլ բան: Սա կոչվում է ալեգորիա կամ մետաֆրա: Ես ուղղակի համոզված եմ, որ նշածս կատեգորիային պատկանող մարդիկանց էս ֆիլմը նայելուց հետո խորը հիասթափություն է սպասվում:
- Ապէ էնօրը տղեքով նայինք էդ կինոն, լռիվ էշութուն էր իզուր էլ էդքան մեզի կոդորում էինք
-Խի որ ապեր?
-Ախպեր դե խին որն ա, սաղ կինոյի մեջ սեքսի տեսարաններն սաղ սաղ ընդհանուր կազմեց քըսանհինգը րոպե, ես հաշվել եմ
-Վայ քու արա -Ախպեր բան եմ ասում, պրիչոմ տեսարաններ կային կիսատ էր ցուց տալում, ոնց որ լռիվ չեր էլի, էն չէր էլի...
-Վայ վայ
-Էն ախչիկն էլ ընձի բեսամթ չդզեց շատ գեշն էր... Ահա մոտավորապես էսպիսի հիասթափություն է սպասվում: Չեմ կարծում, թե ֆիլմից սեքս սպասող կինոդիտողը ընկերների հետ քննարկի ֆիլմի դրամատուրգիան, ասենք՝ պերիպետիաների բացակայությունն, և այլ և այլն... Վերլուծեք ինքներդ, «Նիմոֆոմանուհին» պոռնոֆիլմ համարողը արդյոք կբավարարվի ընդհանուր 25-30 կամ լավ 40 րոպե տևողությամբ պոռնո տեսարաններոով? համոզված եմ դիալոգների ժամանակ պետքա ասեն դե լավ էլի զզվացրեցիք ձեր խոսք ու զրույցներով: Տրիերի սկանդալային ֆիլմերից մեկը՝ կոչվումա Идиоты, էնտեղ էլ պոռնոգրաֆիկ տեսարաններ կան, նայեք էտ ֆիլմը, եթե դա էլա պոռնո ուր եմն Նիմֆոմանուհին էլա ձեզ համար պոռնո ֆիլմ:
Ամփոփում`
Ովքեր պոռնո էն ուզում դիտեն շատ լավ գիտեն ոնց գտնեն դրանք, Ֆոն Տրիերին պետք չի Ջերարդ Դամիանոյի հետ շփոթել, տղեք ափսոս ա ձեր փողերը...