▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահրամ Սահակյան.«Հացադուլ անողները՝ ԳՄՓՌՏԻԿՆԵՐԸ, երևի թե, բժշկական հոդվածներ և գրքեր են թերթել»

Հացադուլ անողները, այսինքն ԳՄՓՌՏԻԿՆԵՐԸ երեւի թե բժշկական կարեւոր հոդվածներ ու գրքեր են թերթել, սրա նման՝ 

Սովաբուժությունը այլընտրանքային բժշկության մեթոդ է: Տարբերում են այսպես ասած «թաց» և «չոր» սովաբուժություն: Առաջինի դեպքում լրիվ հրաժարվում են սնունդից և քչացնում՝ ջրի օգտագործումը: Չորի(աբսոլյուտի) դեպքում հրաժարվում են, և՛ սնունդից, և՛ ջրից: Վերջինիս 1-3 օրը համապատասխանում է թաց սովաբուժության 7-9 օրվան` ըստ իր ազդեցության: Տևողությամբ բաժանվում են.

  • փոքր` 1-2 օր,
  • միջին` 2-7 օր,
  • երկարատև` 7-40 օր:

Ըստ Ալեքսեյ Սուվորինի սովաբուժության համար ֆիզիոլոգիապես առավել հարմար ժամանակահատված է ձմեռը և գարնան սկիզբը, քանի որ ամեն ինչ գալիս է մեր գեների հիշողությունից: Դարեր շարունակ մեր նախնիների համար առավել սակավ կերակրի շրջան եղել են հենց ձմեռն ու գարունը, քան ամառն ու աշունը: Եվ այս մեխանիզմը «ձայնագրվել» է մեր գեներում:

Նա նաև նշում է, որ  ինչպես կանանց մոտ հղիության ժամկետն է 9 ամիս և դա հաստատուն է անկախ ազգից, այնպես էլ սովի ֆիզիոլոգիական ցիկլն է հաստատուն և կազմում է ստույգ 40 օր: Սուվորինի մեթոդների յուրահատկությունն այն է, որ նա ամենը փորձարկել է նախ իր վրա: Իսկ հիմնվել է հնդկական, չինական և տիբեթի բժշկության իր կատարած ուսումնասիրության վրա: Բացի այս երկրներից, սովաբուժությունը հայտնի է եղել նաև հին հունաստանում: Սովաբուժությանն են դիմել Սոկրատեսը, Պլատոնը, Հիպոկրատը, Պյութագորասը, նաև արևելյան հայտնի փիլիսոփա և բժիշկ Ավիցեննան:

Ամբողջ բուժական մեխանիզմը գտնվում է մեր օրգանիզմում, ու տրված է բնությունից: Եթե հետևել եք հիվանդ կենդանիներին, նկատած կլինեք, որ նրանք հրաժարվում են ուտելիքից: Եվ  մենք էլ հիվանդ ժամանակ ախորժակ չենք ունենում: Օրգանիզմը նույնպես համակարգ է, որի հավասարակշռություն կարող է խախտվել: Մեր նպատակն է այն բերել նորից հավասարակշռության վիճակի: Ու դրա համար մեր օրգանիզմն ունի այդ վիճակին ձգտելու հատկություն: Պետք է ընդամենը արտաքին ներգործությունից զերծ պահել, ինչպես մնացած համակարգերի դեպքում:

Հետաքրքիր մի բան է նշում Սուվորինը իր գրքում. «Կորևոր են այն հանգամանքները որում  տեղի է ունենում սով երևույթը և դա ազդում է հետագա զարգացման վրա: Եթե այն ստիպողաբար է, ապա  2-3 օրվա ընթացքում կարող է բերել սրտի անբավարարության: Բայց եթե ինքնակամ է, ապա լինում է այնպես ինչպես ինձ հետ եղավ…»: Իսկ եղավ այն, որ նա 39 օր հացադուլից հետո իր համար բացահայտեց սովի հրաշագործ հատկությունը և դրանից հետո սկսեց ուսումնասիրել այդ երևույթը, իր վրա փորձել մեթոդները ու գրել դրա մասին իր աշխատությունը:

Սովի ժամանակ մեր օրգանիզմը իր պահեստային էներգիան ամբողջովին ուղորդում է միայն կենսական կարևոր օրգաններին՝ մասնավորապես սրտին և ուղեղին: Այս երևույթը վաղուց են նկատել մարդիկ: Հոգևորականները տարբեր կրոններում, սովը (ծոմը) օգտագործել են հոգևոր զարգացման նպատակներով: Քանի որ ուղեղի էներգիայով հարուստ այդ վիճակը խթանում է գիտակցությանը պազեցմանը:Սովաբուժությունը ինչպես և բոլոր բժշկական մեթոդները ունի իր կանոնները և պահանջում է բավարար չափով ինֆորմացիա և փորձառություն: Միանգամից չարաշահումը, նամանավանդ կանանց և աղջիկների, կարող է հանգեցնել անորեքսիա հիվանդության: Ինչպես ցանկացած լավ բան, այնպես էլ այս դեպքում չարաշահել չի կարելի:
Դուք էլ իրավունք ունեք երկար ապրելու: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը հետևել ձեր դիետային և ժամանակ առ ժամանակ բեռնաթափել օրգանիզմը ավելորդություններից:Հայտնի դիետոլոգ Փոլ Բրեգգը իր «Հրաշք սովը» գրքում ասում է. «…միակ բաղադրատոմս չկա բոլորի համար, և սովի հանդեպ տարբեր օրգանիզմների դեպքում ռեակցիան տարբեր է…»: Ի դեպ նա ապրել է 90 տարի և մահացել է միայն սերֆինգի ժամանակ մեծ ալիքի պատճառով տեղի ունեցած դժբախտ պատահարից: Բրեգգը համոզված էր, որ ամեն մարդ իրավունք ունի և պարտավոր է ապրել մինչև 120 տարի:

 Վահրամ Սահակյանի գրառումը՝ ֆեյսբուքյան իր էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more