▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդանիկը մոռացել էր, որ իր թուրն էլ աջ ու ձախ չի կտրում

Էհ, Վարդանիկ-Վարդանիկ, սարի նման տղա էիր, դառար ռագատկի քար

Ասում են, Գյումրու նախկին քաղաքապետ տխրահռչակ Վարդանիկի տան խուզարկության պատմությունն ունի իր նախապատմությունը: Ըստ Իրավունք դե Ֆակտոյի, դրանից օրեր առաջ, ինչ որ գողականի` Ասո մականունով, հուղարկավորության ժամանակ Վարդանիկը ցուցադրաբար առհամարհական վերաբերմունք է ցույց տվել տեղի բարձրաստիճան ոստիկանների միջև և բանը հասել է բախման` հայհոյանքներով ու իրար վրա զենք բարձրացնելով:

Բայց Վարդանիկը մոռացել էր, որ իր թուրն էլ աջ ու ձախ չի կտրում ու ոստիկանությունը եկել էր նրա տուն` խուզարկության:

Նորից լեզվակռիվ ու վիճաբանություն էր սկսել ու ոստիկաններից մեկը քացով նենց էր տվել Վարդանիկին, որ սա վատացել էր (վերջին մահափորձից հետո, Վարդանիկը կես մարդ դառավ) ու հիմա, ինչպես հայտնի բանաստեղծությունում է ասվում, Վարդանիկը նստել է մի մութ անկյունում, հոնքերը կիտել ու լաց է լինում:

Արմեն Հովսեփյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more