▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վախեցած սպասում է՝ գնանք «Եռաբլուր»-ից, նոր գա»․ զոհվածի հայր

Զոհված զինծառայողների ծնողները գիշերը լուսացրել են «Եռաբլուր»-ում, որպեսզի թույլ չտան Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»։ «Քանի՞ կոպեկ արժի՝ վախեցած մտնելը, սպասում է՝ ծնողները գնան, նոր գա։ Չե՛նք գնալու»,- լրագրողների հետ զրույցում ասել է զոհվածի հայրը։ Հարցին՝ բախումներ կլինե՞ն, նշել է․ «Թող իրենք մտածեն։ Ո՞նց եք կարծում՝ 4 տարի նկար պաչողի համար բախումն էակա՞ն է»։

***

«Փաշինյանի ամենամեծ սխալն այն է, որ ինքը ծնվել է»,- ասել է զոհված զինծառայող Արման Ազատյանի հայրը։

Վիգեն Ազատյանը իր խոսքում նաև շեշտել է․

«Հայաստանը երբևիցե չի ունեցել նման վախկոտ, թրքասեր ղեկավար»։

Դիտեք նաև՝

***

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել, սակայն նա դեռ չի այցելել այնտեղ:

Նյուզ․am-ի թղթակիցը հայտնում է, որ զոհված զինծառայողների ծնողերը նախորդ գիշերվանից  Եռաբլուրում են՝ թույլ չտալու Փաշինյանի մուտքն  այնտեղ: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական վերնախավի հետ սովորաբար վաղ առավոտյան էր այցելում Եռաբլուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more