▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաերթ` փողոցը անթույլատրելի հատվածով անցնելուց. մահացածին հայտնաբերել են ավտոմեքենայի տանիքին

Այսօր՝ փետրվարի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: 

Ժամը 01:00-ի սահմաններում Toyota մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում՝ «Արարատ» բանկի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի:

shamshyan.com-ի  փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կենտրոն, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը օգնել է վրաերթի ենթարկվածներից մեկին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո վարորդը ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Վրաերթի ենթարկվածներից մեկին, որը տեղում մահացել է, հայտնաբերել են ավտոմեքենայի տանիքի վրա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 67-ամյա Հայկ Էլիզբարյանն է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և դեռևս ինքնությունը չպարզված 55-60 տարեկան մահացած տղամարդու ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո վարորդի ինքնազգացողությունը նույնպես վատացավ և նրան դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան տեղափոխեց հիվանդանոց: Մինչ այդ վարորդը քննիչի որոշմամբ ենթարկվեց սթափության փորձաքննության: Պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է սթափ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածները փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more