▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթար և դանակահարություն Երևանում. բախվել են 2 մեքենա և մոտոցիկլ. դանակահարել են Opel-ի վարորդին

Ավտովթար-դանակահարություն Երևանում. բախվել են Opel-ը, մոտոցիկլը և մեկ այլ Opel. մոտոցիկլավարը կամ նրա ուղևորը դանակահարել է իրեն բախված Opel-ի վարորդին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Shamshyan.com-ը գրում է. Նոյեմբերի 1-ին, ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ թիվ 25 հասցեի դիմաց, բախվել են Opel մակնիշի 34 MZ 615 համարանիշի և առանց համարանիշի մոտոցիկլը, որից հետո էլ մոտոցիկլը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 35 GC 069 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո մոտոցիկլից գետնին ընկած 2 հոգուց մեկը իրենց մոտոցիկլին բախված Opel-ի վարորդին դանակահարել է: 3 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները:

Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more