▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. 4 վիրավորներից երկուսը երեխաներ են

Հունվարի 16-ին, ժամը 15:14-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Ջաջուռ գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ՝ այդ թվում երեխաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 26-րդ կմ-ին, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, «Mercedes Benz E190» մակնիշի 35 VL 400 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Դ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 20 մ գլորվել ձորը:

Վարորդը եւ ուղեւոր՝ 1992 թ. ծնված Դ. Ս.-ը հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ ուղեւորներ՝ 2012 թ. ծնված Ա. եւ 2015 թ. ծնված Ա. Ա.-ները հոսպիտալացվել են Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոց»: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more