Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ղալաթ» բառն առաջին անգամ ԱԺ-ում օգտագործել է Վանո Սիրադեղյանը, երբ 1998 թվականի հեղաշրջումից հետո դիտարմանը, թե Ռոբերտ Քոչարյանին բերողներից մեկն էլ դու էիր, պատասխանեց. «ղալաթ եմ արել, հազար անգամ ղալաթ եմ արել...»:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից օրերս լրագրողների հետ զրույցում արված` «Ղալաթ են անում» արտահայտությունը բուռն քննարկումների առիթ է տվել:
Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ, այս առիթով ելույթ ունենալով ԱԺ-ում, մասնավորապես ասել էր. «Ըստ էության վիրավորում է Ազգային ժողովին: Հետո փորձել է բացատրել, թե«ղալաթ» բառը արաբերեն նշանակում է սխալ, սակայն դրա փոխարեն կարող էր ներողություն խնդրել: Եթե բառարաններով են առաջնորդվում, ուրեմն մենք էլ պետք է ասենք՝.«Ղալաթ ես անում այ չաթլա՞խ»: