▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Դավիթաշենում. բախվել են շտապօգնության «Ֆորդն» ու «Հոնդան. կա 5 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ և 5-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչներ՝ 54-ամյա Արշակ Անտոնյանի վարած Ford մակնիշի 023 ՍԼ 64 համարանիշի և 40-ամյա Արթուր Չիլինգարյանի վարած Honda մակնիշի 51 CA 001 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 49-ամյա Ալինա Հակոբջանյանը, 28-ամյա Վալտեր Հակոբյանը և Honda-ի ուղևորներ՝ Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչներ, 35-ամյա Գագիկ Հարությունյանը, 32-ամյա Ելենա Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ 8-ամյա Ալեն Հարությունյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնՊ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Անտոնյանն աշխատում է «Երևանի 1-03 շտապօգնություն» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ։ Նա լուսային ազդանշանները միացված վիճակում կանչի վայր մեկնելիս է եղել։ 2 վարորդները ենթարկվել են փորձաքննության. պարզվել է, որ շտապօգնության վարորդ Ա. Անտոնյանը եղել է սթափ, իսկ Honda-ի վարորդ Ա. Չիլինգարյանը՝ ոչ սթափ վիճակում։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more