Արմնյուզ հեռուստաընկերության տեսանյութում հաղորդվում է, որ ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի Յանուկովիչի ինքնաթիռն անցել է Հայաստանի օդային տարածքով: Սակայն փորձագետը միաժամանակ ասել է, որ այդ վարկածը միանշանակ ընդունել չի կարելի:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից ուկրաինական տարբեր լրատվամիջոցներում Յանուկովիչի գտնվելու վայրի մասին իարամերժ տեղեկություններ էին շրջանառվում: Որոշ լրատվամիջոցներ էլ հայտնել էին, որ Յանուկովիչի ինքնաթիռը վայրէջք է կատարել ԱՄԷ-ում`Ֆուջայրայի օդանավակայանում:
Սակայն նախագահի խորհրդական Աննա Գերմանը հայտնել է, որ Վիկտոր Յանուկովիչը գտնվում է Խարկովում` աշխատանքային այցով: