Կոտայքի մարզում, այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 36 ՏX 722 համարանիշի, KIa մակնիշի 866 ԼT 61 համարանիշի, թիվ 269 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ» մակնիշի 1993 Լ համարանիշի, Opel մակնիշի 36 NX 311 համարանիշի, Lada Samara 1600 մակնիշի 03 ՕՕ 070 համարանիշի և թիվ 39 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ» մակնիշի 1773 Տ համարանիշի ավտոմեքենաները։
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Թիվ 39 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»-ը դուրս է եկել հանդիսպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջված վիճակում մխրճվել էլեկտրասնուցման կայանի մեջ։
Աղբյուրը հայտնում է, որ ճանապարհի մոտ 1 կմ-անոց հատված ամբողջովին մերկասառույց է:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում