▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զվարթնոց» օդանավակայանում պաշտոնյա է ձերբակալվել. ով է նա և ինչով է հայտնի

armlur.am-ը գրում է. Հուլիսի 22 –ին ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 21-ին, ժամը 21.10-ին «Զվարթնոց» օդնավակայանից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Ալբերտ Ս.-ն, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի մեղադրանքով:

Նկատենք, որ ոստիկանությունը չէր գաղտնազերծել, թե ով է Ալբերտ Ս-ն, որը անցնելով պաշտոնական լիազորությունները իրավապահների կողմից հետախուզման մեջ է եղել և,որոշել է փախչել երկրից: Եվ ահա ArmLur.am-ին իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող և Զվարթնոց օդնավակայանից բերման ենթարկված անձի ինքնությունից մանրամասներ են հայտնի դարձել:

Եվ այսպես մեր հավաստի տեղեկությունների համաձայն` իրավապահների կողմից հետախուզվող անձը, որը ըստ էության գնացել էր «Զվարթնոց» օդնավակայան, որ փախչի Հայաստանից, եղել է Արագածոտնի մարզի Սուսեր համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալբերտ Ստեփանյանը: Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները բացահայտել են, որ դպրոցի տնօրենը պաշտոնական լիազորություններն է անցել, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ ահա Ալբերտ Ստեփանյանի նկատմամբ խափանման միջոց են կիրառել ստորագրությումբ չհեռանալու մասին: Դատելով ստեղծված իրավիճակից` Սուսեր համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալբերտ Ստեփանյանը չի պահպանել օրենքը և, օգտվելով այն հանգամանքից, որ ազատության մեջ է, որոշել է խուսափել պատասխանատվությունից:

Նկատենք, որ առաջին անգամ չէ, որ Ալբերտ Ստեփանյանը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: Բան այն է, որ 2014 թվականին Սուսեր համայնքի ղեկավար Գուրգեն Զաքարյանը և Սուսեր համայնքի գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Ալբերտ Ստեփանյանը մի լավ ծեծել էին միմյանց: Պարզվել էր, որ Ալբերտ Ստեփանյանը Սուսեր գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է, իսկ ահա համայնքի ղեկավար Գուրգեն Զաքարյանը նույն դպրոցում նաև ուսուցիչ է աշխատում:

Արդյունքում, սեպտեմբերյան մի առավոտ հաղթանդամ այս տղամարդիկ դպրոցի ուսուցչանոցում պատանիներին վայել ծեծկռտուք էին սարքել: Նրանց բաժանել են ուսուցչանոցում գտնվող մյուս ուսուցիչները, այդ թվում՝ կանայք: Ծեծի այս գործը հասել էր դատարան: Գուրգեն Զաքարյանը դատարանում իրեն մեղավոր էր ճանաչել ու հայտնել, որ 2013 թվականի սեպտեմբերի 25-ի առավոտյան՝ ժամը 9-ին, մտել է ուսուցչանոց ու տեսել, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ալբերտ Ստեփանյանը «փռված ձևով» նստած է բազմոցին: Ուսուցչանոցում կանայք են եղել: Ինքը զգուշացրել է Ստեփանյանին, որ փոխի նստելաձևը:

Ալբերտ Ստեփանյանը պատասխանել է. «Դու չես, որ պիտի ասես՝ ոնց նստեմ: Իրենք սկսել էին քաշքշել իրար, ձեռքերով փոխադարձ հարվածներ էին հասցրել:

Գուրգեն Զաքարյանն ասել էր, թե չնայած ինքը Ստեփանյանի հարվածներից մարմնական վնասվածք չի ստացել, բայց ֆիզիկական ցավ է զգացել: Նա Ալբերտ Ստեփանյանի հետ չի հաշտվել:

Ալբերտ Ստեփանյանն իրեն մեղավոր չէր ճանաչել

Ամբողջական հոդվածը՝ armlur.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more