▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահմեդ Թյուրք. «Մեր հայրերի անունից ներողություն ենք խնդրում»

Քյուրդ հեղինակավոր գործիչ, Թուրքիայի վարչապետ Էդողանի եւ Քրդական բանվորական կուսակցության (PKK) կալանավորված ղեկավար Աբդուլա Օջալանի միջեւ բանակցությունների գլխավոր միջնորդ, Թուրքիայի ազգային մեծ ժողովում Մարդինի պատգամավոր եւ Դեմոկրատական հասարակություն կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքը խոսել է 1915թ. Հայոց ցեղասպանությունում քյուրդերի ունեցած դերի մասին:

Ստամբուլում հրատարակվող թուրքական «Միլլիեթ» օրաթերթը տեղեկացնում է, Ահմեդ Թյուրքը, ով Իմրալիում ցմահ բանտարկված ՔԲԿ առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ հանդիպելուց հետո, ավելի շուտ ճանաչված է որպես խաղաղության բանագնաց, «IMC-TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է. «Արդեն պահն է, որ մենք, բոլորս ճիշտ ընթերցելով պատմությունը, ընդունենք անցյալի իրականությունները: Մեր հայրերը եւ նախնիները օսմանցիների միջոցով օգտագործվել են հայերի, ասորիների եւ եզդիների ջարդերում»:

Ահմեդ Թյուրքն հավելել է. «Ընդունենք որ մեր նախնիների ձեռքերը ներկվել են հայերի, ասորիների եւ եզդիների արյունով, եւ մենք որպես նրանց զավակները եւ թոռները պարտականություն ունենք ազնվությամբ եւ համարձակությամբ ներողություն խնդրել նրանց ժառանգորդներից: Իմ կարծիքով այս ներողության ընդունումը մեծ եւ հեղաշրջող նշանակություն ունի եւ կարող է փոփոխություն մտցնել մեր ապագայի հասարակական եւ մշակութային հաշվարակներում»:

«Ես հույսով եմ, որ Թուրքիան նույնպես կընդունի այս իրականությունը, որ հայերից ներողություն խնդրելը պատմական անհրաժեշտություն է: Թուրքիայի պետությունը չի կարող հերքել այն իրականությունը, որ օսմանական ժամանակաշրջանում պետության հրամանով տասնյակ հազարավոր հայեր, ասորիներ եւ եզդիներ կոտորվել են: Եվ քանի որ նման մեծ ողբերգությունը պատահել է նախքան Թուրքիայի հանրապետության հիմնվելը, ուստիեւ ներողություն խնդրելը չպիտի դժվար եւ անկարելի լինի», եզրակացրել է Ահմեդ Թյուրքը:

 

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին