▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ի Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀԱԿ-ի հանրահավաքները չեն համընկնի

Մարտի 1-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հանրահավաքը և «Հայ ազգային կոնգրես» դաշինքի երթը չեն համընկնի, այս մասին Թերթ.am -ի հետ զրույցում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանի լիազորված անձ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ ինքը Երևանի քաղաքապետարանին ծանուցել է, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող հրապարակում անցկացնում է հանրահավաք, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» ծանուցել է ժամը 20.00-ին Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձանի հրապարակ երթի մասին:

«Մենք այնպես ենք պլանավորել, որ մեր գործընկեր կուսակցության ներկայացուցիչների միջոցառմանը չխանգարենք»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին